Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռավան բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

02.09.2021

 Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռավան բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել հիմնանորոգման, այդ թվում` էլեկտրաէներգիայի, սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման և ջրահեռացման նոր համակարգերի անցկացման աշխատանքներ։ Կիրականցվեն նաև կտուրի կառուցման, դռների ու պատուհանների, հատակի և կոմունիկացիոն գծերի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 38 մլն 240 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Մալաք» ՍՊԸ կողմից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51