Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այցելել է Շիրակի պետական համալսարան

03.09.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է Շիրակի պետական համալսարան։ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ շրջել է համալսարանում, եղել մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի նորաստեղծ ժամանակակից լաբորատորիայում, որը բացվել է Էրազմուս+ AbioNet ծրագրի շրջանակում։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մայր բուհում ներդրվել է նաև «Կենսատեխնոլոգիա» մասնագիտությունը՝ մագիստրատուրայի կրթական ծրագրով և արդեն 2-րդ տարին ընդունելություն է իրականացվում աշխատաշուկայում պահանջված մասնագիտությամբ։
Շրջայցից հետո Հովհաննես Հարությունյանը հանդիպել է ուսանողների հետ, խոսել է նրանց հուզող խնդիրների մասին ։
«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, ձեռքբերումներ՝ կյանքում։ Ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու, քանզի այսօրինակ հանդիպումները շատ եմ կարևորում։ Այս կերպ հնարավորություն կունենանք լսելու իրար, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ կարծիքներ փոխանակելու։ Երիտասարդների դիրքորոշումն ու կարծիքը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ դուք նոր ու առաջադեմ գաղափարներ կրողն եք, մեր ապագա պաշտոնյաները, մասնագետներն ու երկիրը կառուցողները»։
Մարզպետը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերվել են մարզի սոցիալ-տնտեսական վիճակին, զարգացման ծրագրերին, առաջիկա անելիքներին, երիտասարդության հիմնահարցերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 19:12:01