Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

04.09.2021

Հարգելի ԱԻՆ աշխատակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ:
Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանն արտակարգ իրավիճակներում՝ կանխելով շատ ու շատ վտանգներ:
Փրկարարի մասնագիտությունն իր մեջ ամբարում է բարություն, հոգատարություն, պատրաստակամություն, պատասխանատվության բարձր զգացում, արագ արձագանքելու կարողություն և որ ամենակարևորն է՝ մարդասիրություն։ Այդ ամենի վկան ենք դառնում ցանկացած պատահարի ժամանակ` ականատես լինելով Ձեր հերոսական ու անձնուրաց աշխատանքին։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Փրկարարի օրվա առթիվ՝ ցանկանում եմ բոլորիդ քաջառողջություն, մասնագիտական բարձր պատրաստվածություն և անվտանգ ծառայություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23