Նորություններ
Հացիկ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը
06.09.2021
Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են պատերի, երկաթբետոնյա ծածկի կառուցման, տանիքի տեղադրման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել հիմնանորոգման, այդ թվում` արտաքին պատերի ջերմամեկուսացման, ներքին և արտաքին լուսավորության լուսադիոդային լուսատուներով անցկացման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 44 մլն 650 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքները իրականացվում են «Շինարար» ՍՊԸ կողմից: