Նորություններ
Լուսակերտ համայնքում ընթանում են 6-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները
10.09.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Լուսակերտ համայնքում ընթանում են 6-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 6-րդ փողոցի 900, 7-րդ փողոցի 250 քառակուսի մետր, ընդհանուրը՝ 1 150 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 17մլն 340 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս համաֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Լենճանշին» ՍՊԸ կողմից։