Նորություններ
Գյումրու Շիրակացի փողոցում բացվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած Սամվել Արթուրի Հովակիմյանի հիշատակին նվիրված խաչքար
11.09.2021
Այսօր Գյումրու Շիրակացի փողոցում բացվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած Սամվել Արթուրի Հովակիմյանի հիշատակին նվիրված խաչքար։Սամվելը ծնվել է 1997 թվականին, մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 44-օրյա պատերազմին թեժ մարտեր է մղել թշնամու դեմ, մասնակցել Հադրութի պաշտպանական մարտերին, որտեղ էլ մահացու վիրավորում է ստացել՝ ընկերոջը մարտի դաշտից դուրս բերելիս։ Հանուն հայրենիքի հերոսի մահով Սամվելը նահատակվել է հոկտեմբերի 10-ին։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։