Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

13.09.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փուլով նախատեսվում  է իրականացնել 4 սենյակների, 2 սանհանգույցների, միջանցքի և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։ Վերանորոգվելուց հետո սենյակներից երեքը ծառայելու են համայնքի դպրոցահասակ երեխաների համար որպես պարի, երաժշտության և սպորտային խմբակների, իսկ մեկը՝ համայնքի տարեց բնակիչների ժամանցի վայր։ Ծրագրի ընդհանուր արժեքը 14 մլն 805 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացնելու է պետությունը, 50 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Նար Դայ» ՍՊԸ կողմից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56