Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը

16.09.2021

 Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը հետևել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Մաստարայի հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Շիրակի մարզում Լանջիկ-Գյումրի հատվածն է կառուցվելու, ընդհանուր 27,5 կմ: Սուրեն Պապիկյանը պատասխանատուների հետ զրույցում կարևորել է աշխատանքների որակյալ և արագ իրականացումը։
Պատվիրակությունն այցելել է նաև «Շիրակ» օդանավակայան, որտեղ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեի հետ մասնակցել է նորոգված վազքուղու և ժամանման սրահի բացման հանդիսավոր արարողությանը։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շրջանակում «Շիրակ» օդանավակայանում կառուցվել է նոր ժամանման սրահ և ամբողջությամբ նորոգվել վազքուղին:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է Շիրակի մարզում միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան ունենալը․ «Գյումրու օդանավակայնի ներկայիս վիճակը անհամեմատ լավ է, կարծում եմ՝ այն դառնալու է Շիրակի մարզի զարգացման կարևոր գրավականը և նպաստելու է մարզում զբոսաշրջության զարգացմանը»։
3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն ունեցող վազքուղին վերջին անգամ հիմնանորոգվել էր 14 տարի առաջ: Նոր սրահը ունի 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, որն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37