Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետևել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գյումրիում կառուցվող մանկապարտեզների շինաշխատանքների ընթացքին

16.09.2021

 Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանատուների հետ հետևել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գյումրիում կառուցվող մանկապարտեզների շինաշխատանքների ընթացքին։ Հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով իրականացվում են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել է սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզը ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ: «Զանգակ» մանկապարտեզը ևս նախատեսված է 75 երեխայի համար, այն կունենա երկհարկանի շենք բոլոր հարմարություններով։
Պատվիրակության անդամներն այցելել են նաև Գյումրի Մուշ-2 թաղամաս, հետևել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ընթացող շինաշխատանքների ընթացքին։ «Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցում հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 48մլն դրամ: Շինաշխատանքներն իրականացնում է «Ախուրյան Կոպշին» ՍՊԸ-ն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30