Տպել
Նորություններ
«Գյումրի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունքն այսուհետ կոչվելու է Ֆելիքս Գրիգորյանի անունով
18.09.2021
«Գյումրի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունքն այսուհետ կոչվելու է անվանի բժիշկ, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմնադիր, Գյումրու պատվավոր քաղաքացի Ֆելիքս Գրիգորյանի անունով։ Այսօր տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողությունը, որին մասնակցել են մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, երջանկահիշատակ բժշկի հարազատներն ու մտերիմները։