Նորություններ
Անկախության օրը մարզային իշխանությունները այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն
21.09.2021
Անկախության օրը մարզային իշխանությունները Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հայրենիքի ու անկախության համար կյանքը նվիրաբերած քաջորդիների հուշակոթողին։
«Այսօր պանթեոն այցով մեկնարկելը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի գիտենք, որ մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում այս հերոս հայորդիների շնորհիվ, նրանց արյամբ ու անձնազոհության արդյունքում կա Հայաստանի Հանրապետությունը։ Անկախությունը բացառիիկ արժեք է և մենք պարտավոր ենք պահել ու պահպանել այն, աշխատել, արարել ու հզորացնել մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը