Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Անկախ հայրենիքիս հետ» խորագրով միջոցառմ՝ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ

21.09.2021

«Անկախ հայրենիքիս հետ» խորագրով միջոցառման ժամանակ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 44-օրյա Արցախյան պատերազմին մասնակցության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի, զորահավաքային զորակոչի միջոցառումների ընթացքում ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի և արդյունավետ համագործակցության համար պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել համայնքապետերի, կրթության ոլորտի և ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների։
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին անկախության 30-րդ տարեդարձի առթիվ՝ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ անկախ ու ազատ երկրում ապրելը հայերի համար այլընտրանք չունեցող որոշում էր, որ կայացվեց 1991 թվականին․ «Մեր երկիրը շատ բարդ ու փորձություններով լի ճանապարհ է անցել անցած 30 տարիների ընթացքում, բայց այդ փորձությունները մեզ կոփել են, վստահություն են ներշնչել, որ անկախ ու ազատ երկրում ապրելն այլընտրանք չունի։ Ես խոնարհվում եմ անկախության ու հայրենիքի պաշտպանության համար կյանքերը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակի առջև, վերջին պատերազմը ևս բացառություն չէր, անկախությունը կարողացանք պահել կյանքերի գնով, արյան գնով։ Եվ հիմա, առավել քան երբևէ մենք պետք է հավատարիմ մնանք նրանց հիշատակի, նրանց անգնահատելի գործի առաջ, պետք է ապրենք նրանց հիշելով ու համոզված եմ՝ մեր սերունդներն էլ են գիտակցելու այդ անգնահատելի զոհաբերությունը, որի շնորհիվ կա մեր երկիրը, իսկ այդ զոհաբերությանն արժանի լինելու համար պետք է ապրել ու լուսավոր ապագայի համար արարել անտրտունջ ու միասնական»։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30