Նորություններ
«Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին Շիրակի մարզը հաղթող է ճանաչվել «Բազմաբովանդակ ցուցադրության համար» անվանակարգում
25.09.2021
Շիրակի մարզը հաղթող է ճանաչվել «Բազմաբովանդակ ցուցադրության համար» անվանակարգում` «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին, որի շրջանակներում ցուցադրվում են արվեստի տարբեր ստեղծագործություններ՝ գորգարվեստ, կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, տիկնիկագործություն, ազգային տարազ, կերպարվեստ, ասեղնագործություն և այլն։ Ներկայացվում են նաև ազգային խոհանոցն և տվյալ մարզում արտադրվող սննդատեսակները։
Սեպտեմբերի 25-ին Դիլիջանում կայացել է արդեն 9-րդ փառատոնը, որն անցկացնում է «ՄԵԴԻԱ ՕՆԻՔՍ» մշակույթի և տուրիզմի զարգացման և պրոպագանդման ընկերությունը։
Միջոցառմանը Շիրակի մարզը ներկայացրել են Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը, Արթիկի գեղարվեստի դպրոցն ու գեղագիտության կենտրոնը և Ամասիայի արվեստի դպրոցը։ Միջոցառման մասնակիցներին ելույթներով ողջունել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի մենակատար Մուրադ Մալխասյանն ու Արթիկի Վ․Սամուելյանի անվան մշակույթի տան սաները։ Փառատոնին իր արտադրանքն է ներկայացրել նաև «Բանդիվան կաթ» ՍՊԸ–ն։