Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ

27.09.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որը մեկնարկել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին նվիրված խոսքով։ «Մեզ բոլորիս համար այսօր շատ դժվար է որևէ բան ասել կամ խոսել նրանց հերոսության մասին, մնում է միայն այնպես արարել ու այնպես աշխատել, որ արժանի լինենք նրանց հիշատակին»։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին` պատերազմի ողջ ընթացքում թիկունքում պատասխանատու և սրտացավ աշխատանքի համար։ «Շատ ծանր փորձություն ենք անցել բոլորս, մեր կորուստն անդառնալի է, բայց հայ ժողովուրդն իր պատմությամբ է ապացուցել, որ ցանկացած դժվարության առաջ չի ընկրկելու և կհառնի որպես փյունիկ մոխիրներից։ Ձեզ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում պատերազմի օրերին և հետո միասնականության, համախմբված աշխատանքի, արագ արձագանքման համար»։ Շիրակի մարզպետարանի ֆինանսական և ցոցիալ-տնտեսական զարգացման վարչության Ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Հրաչի Գևորգյանին Շիրակի մարզպետը պատվոգիր է հանձնել 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմին մասնակցության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30