Տպել
Նորություններ
Գյումրու Մուշ-2 թաղամասում բացվել է հուշակոթող՝ նվիրված հայրենիքի համար կյանքը չխնայած հերոս Արայիկ Միշայի Գևորգյանի հիշատակին
28.09.2021
Գյումրու Մուշ-2 թաղամասում այսօր բացվել է հուշակոթող՝ նվիրված հայրենիքի համար կյանքը չխնայած հերոս Արայիկ Միշայի Գևորգյանի և 44-օրյա պատերազմում զոհված անմահ հերոսների հիշատակին։ Արայիկը ծառայության էր անցել Ջրականում որպես դիպուկահար, Ջրականում էլ ընկել է հերոսի մահով՝ մարտական առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։