Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.10.2021

Ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, ընդունեք իմ շնորհավորանքները տարեցների միջազգային օրվա առթիվ։
Տարիներ շարունակ հայը ցույց է տվել, որ առանձնահատուկ հարգանք ու հոգատարություն է դրսևորում տարեցների նկատմամբ։ Այդ ավանդույթի պահպանումը երիտասարդ սերնդի առաջընթացի գրավականն է, որքան հասարակոությունը հարգանքով է վերաբերվում մեծահասակներին, այնքան նա զարգացած է ու առաջադեմ։
Ձեր բարի խոսքով, տեղին ու ժամանակին արված դիտարկումներով ու դիտողություններով Դուք շարունակում եք մեծ ներդրում ունենանալ նաև մեր երկրի զարգացման գործում։ Առանց մեծի փորձի ու խորհրդի երիտասարդ սերունդը դժվարությամբ կհաղթահարի իր առջև դրված մարտահարավերները։
Սիրելի տարեցներ, տարիների ձեր վաստակի, իմաստության համար արժանի եք ամենօրյա հոգատարության ու գնահատանքի։ Բոլորիս աշխատանքը միտված պետք է լինի ձեր կյանքի որակի բարձրացմանն ու կենսապայմանների բարելավմանը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք և արժաապատիվ ծերություն։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59