Նորություններ
Արդենիս
04.10.2021
Արտաքին լուսավորության ցանց և արևային ֆոտովոլտային կայան ունենալու համար Երազգավորս համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից և պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են համայնքի թիվ 8 փողոցի արտաքին լուսավորության ցանցի անցկացման և 25 կվտ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքները։ Այսպիսով, Երազգավորս համայնքը կունենա սեփական էներգիայի աղբյուրը, որը տարեկան կարտադրի 37 հազար 500 կվտ էլեկտրաէներգիա և կլուսավորվի համայնքի կենտրոնական մուտքի 600մ հատվածը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն 718 հազար դրամ է, գումարի 65 տոկոսը կհատկացնի պետությունը, 35 տոկոսը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ռոստորգ» ՍՊԸ կողմից։