Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ կրթական հիմնարկության բարերար Սուսան Վարդանեան Բարբայի ֆինանսավորմամբ նորոգվել է Գյումրու թիվ 27 դպրոցը

05.10.2021

 Հայ կրթական հիմնարկության, բարերար Սուսան Վարդանեան Բարբայի ֆինանսավորմամբ նորոգվել և այսօր հանդիսավորությամբ բացվել է Գյումրու թիվ 27 դպրոցը։ Բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունը։
Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել՝ մարզադահլիճները, կոսմետիկ վերանորոգում է իրականացվել ամբողջ դպրոցում՝ փոխվել է ջեռուցման համակարգը, պատուհանները, դպրոցի գույքի գերակշիռ մասը։ Փոխվել է նաև դասասենյակների հատակը, դպրոցի լուսավորության համակարգը։ Հայ կրթական հիմնարկությունը դպրոցին է նվիրել նաև 17 դյուրակիր համակարգիչ (յուրաքաչյուր դասարանում մեկ համակարգիչ)։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26