Նորություններ
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի է ունեցել «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով 2-րդ ամենամյա համաժողովը
05.10.2021
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի է ունեցել «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով 2-րդ ամենամյա համաժողովը՝ CARC 2021, որը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՔՈԱՖ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ։ Համաժողովին մասնակցել են տեղական, մարզային իշխանությունների, Հայաստանում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կառույցների, բիզնեսների ներկայացուցիչների և գործարարների՝ կիսելու գյուղերի զարգացման բնագավառում հաջողված փորձը և խորհրդակցելու առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման ուղիների շուրջ։ Համաժողովի ձևաչափի համաձայն անցկացվել են պանելային քննարկումներ նախատեսված 4 թեմաներով, ինչպես նաև էքսպո ցուցահանդես, որին մասնակցող անհատ ձեռներեցները, կազմակերպությունները Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից ներկայացրել են ծառայություններն ու ապրանքները, որոնք մատուցվում կամ արտադրվում են գյուղական համայնքներում։