Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈւՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.10.2021

Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա առթիվ: Որակյալ կրթությունն ուժեղ և կայուն պետություն կառուցելու հենասյունն է, որի անբաժանելի մասնիկն ուսուցիչն է։ Կյանքի այն տարիները, որ դուք նվիրում եք դպրոցին ու ձեր սաներին՝ հոգևոր մեծ ուժ ու եռանդ են պահանջում։ Անտեսելով բոլոր դժվարությունները՝ դուք անշեղորեն շարունակում եք գիտելիք հաղորդելու, հայրենասիրություն և մարդկային վեհ գաղափարներ սերմանելու Ձեր առաքելությունը։ Իսկ սերունդը խորապես զգում է հայրենասիրության արժեքը, այդ սերն ու նվիրումը դուք եք նրանց ներարկել, պայքարի անկոտրում ոգին դուք եք նրանց մեջ սերմանել, ինչի վկան էինք 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում։
Սիրելի մանկավարժներ, Ձեր գործը բարդ ու պատասխանատու, կոչումը՝ վաստակած է։ Ցականում եմ, որ այսուհետ էլ չդադարեք հայ մանուկի հոգում արթնացնել երազելու, բարին, գեղեցիկը տեսնելու կարողությունը, որ նրանք դասեր քաղեն հաջողություններից էլ, դժվարություններից էլ, ձգտեն հասնել ավելիին։ Եղեք առողջ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26