Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

07.10.2021

 Հարգելի՛ գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Գրքերն ու մարդիկ Ձեր կյանքի անբաժանելի մասն են կազում, որոնց դուք միավորում եք՝ գրքին տալով հոգի, մարդուն՝ մտավոր հարուստ ժառանգություն։ Գրադարանային համակարգի աշխատակիցների հոգատար, բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է, որ անգամ էլեկտրոնային գրադարանների առկայության պայմաններում գիրքը, ընթերցանությունը շարունակում են մնալ կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման կարևոր բաղադրիչներից։ Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել, այդ ամենի մեջ առանձնահատուկ տեղ ունեք դուք, սիրելի գրադարանավարներ, Ձեր մտավոր և ոգեղեն առաքելության մեջ մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք:
Եղեք առողջ և շարունակեք հայեցի ու կրթված սերունդ դաստիարակելու անչափ կարևոր ու պատասխանատու գործը, ամենայն բարիք ու հաջողություններ եմ մաղթում Ձեզ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-01-24 18:46:21