Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այցելել է Շիրակի մարզային գրադարան
08.10.2021
Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այսօր այցելել է Շիրակի մարզային գրադարան՝ շնորհավորելու գրադարանավարի օրվա առթիվ։
Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին երկար տարիների նվիրված աշխատանքի համար․ «Ուրախ եմ, որ մինչ Ձեզ պատվոգրեր հանձնելը հասցրեցի շրջել գրադարանում, հաճելիորեն զարմացած եմ, անչափ գնահատելի է, որ 21-րդ դարում այսքան կարևորում եք Ձեր դժվար, բայց պատվաբեր աշխատանքը։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք նպաստում եք մեր երեխաների կրթության ամրապնդմանը»։
Հովհաննեոս Զոհրաբյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունից գրադարանի մի շարք աշխատակիցների պատվոգրեր է հանձնել՝ գրադարանների զարգացման մեջ ունեցած ներդրման, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։