Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը ներկա է գտնել «Գյումրու բժշկական կենտրոն»-ում «Սուր իշեմիկ կաթվածի բուժման» պետական ծրագրի գործարկման փուլի մեկնարկին

08.10.2021

 Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այսօր ներկա է գտնել «Գյումրու բժշկական կենտրոն»-ում «Սուր իշեմիկ կաթվածի բուժման» պետական ծրագրի գործարկման փուլի մեկնարկին, մասնագիտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և կենտրոնը շուտով լիարժեքորեն կկարողանա պետական պատվերի շրջանակներում բուժել ինսուլտով հիվանդներին։
Մասնագետների գնահատմամբ ծրագրի մեկնարկը հնարավորություն կտա սուր իշեմիկ կաթվածի դեպքում հիվանդին բժշկական օգնություն տրամադրել ժամանակին, քանզի այսպիսի հիվանդությունների բուժման մեջ առաջնային կարևորություն ունի ժամանակին միջամտություն կատարելը։
«Ծրագրի իրականացմամբ հնարավորություն կունենանք հիվանդներին օգնելու առանց ուշացման, քանի որ նրանք սահմանափակ ժամանակ ունեն, ընդամենը մի քանի ժամ, այլապես հաշմանդամ մնալու հավանականությունն է մեծանում, մահվան ելքերն են ավելի շատ»,- նշել է «Գյումրու բժշկական կենտրոն»-ի նյարդանոթային բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը։
Ամիսներ առաջ թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմամբ ծրագրի մեկնարկը տրվեց։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 19:12:01