Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը

14.10.2021

 Այսօր տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը։
Գյումրին ունենալու է բնույթով եզակի այգի: Սմարթ լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից: Ծրագրի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, շինաշխատանքներն իրականացնելու է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք: Տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում: Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30