Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը մասնակցել է Մարտին Կակոսյանի «Պահապան հրեշտակ» արձանի բացման արարողությանը

14.10.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այսօր մասնակցել է Մարտին Կակոսյանի «Պահապան հրեշտակ» արձանի բացման արարողությանը։ Արձանը տեղադրվել է «Գյումրու բժշկական կենտրոն»-ի բակում։ Երջանկահիշատակ քանդակագործի քանդակի բացման պատիվը տրվել է կնոջն ու թոռներին։
Ծնունդով գյումրեցի Մարտին Կակոսյանը մանկուց աշակերտել է Երվանդ Քոչարին։ Բազմաթիվ քանդակների հեղինակ է, մի շարք բարձրաքանդակներ և կիսանդրիներ դարձել են Նյու Յորքի բնակելի շենքերի և հիվանդանոցների դիզայնի մասը։ Մարտին Կակոսյանը ԱՄՆ Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքի և Կաուֆման մարզի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:51:29