Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացքի մեջ են Անի համայնքի մի քանի փողոցների հիմնանորոգման աշխատանքները

14.10.2021

Ընթացքի մեջ են Անի համայնքի Մարալիկի Շահինյան 6-րդ նրբանցքի, Ձորակապի թիվ 1 և Սառնաղբյուրի 10-րդ փողոցների հիմանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցների նորոգման համար անհրաժեշտ գումարի 35 տոկոսը տրամադրելու է պետությունը, 65 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում 7500 քառակուսի մետր ճանապարհահատվածի ասֆալտապատման և պահպանված ասֆալտի հետ համադրումով, համայնքը կունենա շուրջ 2 կմ երկարությամբ բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհ։
Ծրագրի ընդհանուր արժեքը 95 մլն 402 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Դուստր մոնիկա» և «Լենճանշին» ընկերությունների կողմից։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30