Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈւԼԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

16.10.2021

 Հարգելի՛ լրագրողներ, զանգվածային լրատվության հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
1794 թվականից սկսած հայ մամուլն անցել է դժվարին, բայց զարգացման լուրջ ճանապարհ։ Ազատ մամուլը զարգացած ու կայուն պետության թիվ մեկ գրավականն է։ Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր դերակատարներից են, այս գիտակցումով պետք է առաջնորդվել, ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ուղիով։
Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։
Տարիները գալիս են վկայելու, որ այս մասնագիտությունն իսկապես արժևորողներն են դառնում լրագրողներ։ Պետք է գնահատենք Ձեր աշխատանքը, աջակցենք՝ մասնագիտական պարտականությունները կատարելու ճանապարհին հայտնված խոչընդոտները վերացնելու և միջազգային ասպարեզում հայ մամուլի դերը բարձրացնելու գործում։ Ձեր օբյեկտիվ քննադատության ու խնդիրները բարձրաձայնելու` Ձեր պատրաստակամության արդյունքում է մեր աշխատանքն առավել արդյունավետ դառնում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03