Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի շրջանակներում կայացած նիստին
19.10.2021
«Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ խորագրով» հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Լիագումար նիստին մասնակցել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Նշենք, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակներում նախորդ օրը կայացել են կլոր սեղան քննարկումներ մի շարք թեմաներով․
«Եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները»
«Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում»
« Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»
«ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»
«Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում»։