Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր հանդիպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակության հետ

21.10.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր հանդիպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակության հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի դպրոցականներին գյուղատնտեսության բնագավառի մասնագիտություններով հետաքրքրելուն առնչվող հարցեր։ Կարևորելով գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող Շիրակի մարզում գյուղատնտես-մասնագետներ ունենալը՝ մարզպետի տեղակալը նշել է, որ այս ոլորտում մարզի ներուժն առավել արդյունավետ կօգտագործվի, եթե բնագավառում ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետներ աշխատեն։
«Շիրակն ավանդաբար գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է և այժմ մեզ համար կարևոր է նաև նորարարական գյուղատնտեսության զարգացումը, որը հնարավոր կլինի արդի գիտելիքներով մասնագետներ ունենալու դեպքում։ Ընդհանրապես, մեր երկրում գյուղատնտեսության ներուժը լիարժեք օգտագործել է պետք, այստեղ առանցքային դերակատարում կարող է ունենալ մասնագիտական կրթությունը»,- նշել է Հովհաննես Զոհրաբյանը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատասխանատուները ներկայացրել են իրենց բուհի հնարավորություններն ու մասնագիտությունները՝ շեշտելով, որ համալսարանն այնպիսի մասնագիտություններ ունի, որոնց պահանջարկն իրապես զգացվում է և որոնք բավական բարձր վարձատրվող են։ Կարևորվել է դպրոցականների շրջանում համալսարանի գործունեության և մասնագիտությունների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ Հովհաննես Զոհրաբյանը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է աջակցելու, կկազմակերպվեն հանդիպումներ ու քննարկումներ մասնագետների հետ, ինչը հնարավորություն կտա դպրոցականներին տեղեկատվություն ստանալու և կողմնորոշվելու:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31