Նորություններ
Բայանդուրի 8-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են
21.10.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բայանդուր համայնքի կենտրոնական մուտքի 8-րդ փողոցի 320 մ երկարությամբ և 12,5 մ լայնությամբ, ընդհանուրը՝ 4000 մետր քառակուսի հատված ասֆալտապատվել է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 36մլն 730 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմել է 45 տոկոս, 55 տոկոս համաֆինանսավորումն էլ հատկացվել է համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ -ն։