Նորություններ
Անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն
25.10.2021
Արտակարգ իրավիճակներում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների շրջանակներում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով:
Ուսումնավարժությունը ղեկավարել է Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն է եղել ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի ՄՓՎ ՃԿԿ պետ, փ/ծ փոխգնդապետ Է. Սարոյանը:
Ուսումնավարժությանն ընդգրկված են եղել Շիրակի ՄՓՎ-ն, Անիի թիվ 51 ՀՓՋ-ն, ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ն, Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետարանի ղեկավար կազմը:
Ուսումնավարժության մասնակիցները՝ համաձայն անցկացման պլանի, ըստ աշխատանքային տեղամասերի, կատարել են գործնական միջոցառումներ՝
• Կոմունալ-տեխնիկական ցանցերի հետախուզություն, վթարային անջատումներ,
• Հրդեհային և փրկարարական հետախուզություն, իրավիճակի գնահատում
• Որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ,
• Տեսակավորման կետի ծավալում, տուժածներին ԱՕ ցուցաբերում, տեղափոխում ՇԲՕ մեքենա,
• Գազատար խողովակի խցափակում: