Նորություններ
«Պատվաստումների օր Գյումրիում» միջոցառմանը պատվաստվել է շուրջ 400 քաղաքացի
01.11.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա են գտնվել «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում պատվաստումային գործընթաց է իրականացվել:
Այնուհետև մարզպետն ու նախարարը եղել են մի շարք բժշկական հաստատություններում՝ Գյումրու բժշկական կենտրոնում և Գյումրու ԲԿ-ի հիմնանորոգված և վերազինված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, ինչպես նաև «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում»։