Նորություններ
Բագրավան-Անիավան բնակավայրերի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
02.11.2021
Նոյեմբերի 1-ի երեկոյան 20․20 սահմաններում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ Բագրավան-Անիավան բնակավայրերի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, իրավիճակի մասին տեղեկացվել են ոստիկանությունն ու ՀՀ Շիրակի մարզպետարանը։ Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Անի համայնքի պատասխանատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպել են ճանապարհի միակողմանի երթևեկությունը։ Առավոտյան մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանի և ճանապարհաշինական ընկերության հետ համատեղ աշխատանքների արդյունքում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Հ-75՝ /Մ-9/-Իսահակյան-/Մ-1/(Գյումրի) կմ34+600 հատվածն արդեն բավարար երթևեկելի է։