Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն ընդունել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

03.11.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր ընդունել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են առաջիկայում կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը: Նշված ծրագրի շրջանակներում պատրաստվում է «Հայաստանում դրամական փոխանցումների համապատասխան դրամաշնորհային ծրագրի իրականացման» տեխնիկատնտեսական հիմնավորումը:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը նշել է, որ կարևորում է նախաձեռնության կյանքի կոչումը Շիրակի մարզում, քանի որ մարզն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, արտագնա աշխատանքների մեկնողների թիվն էլ բավական շատ է։
«Շատ կարևոր ծրագրի մասին եք խոսում, Շիրակի մարզում գյուղատնտեսության զարգացմանը միտված ցանկացած ձեռնարկ ողջունելի է ու կարևոր։ Հատկապես եթե աշխատանքը լինելու է արտերկրից վերադարձածների հետ, ապա սա ևս մեկ քայլ է նրանց հայրենիքում պահելու և մեր տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Հովհաննես Զոհրաբյանը։
Ըստ պատասխանատուների, ծրագիրը թիրախավորում է մարդկանց, ովքեր աշխատում են արտերկրում և դրամական փոխանցումներ են ուղարկում Հայաստանում գտնվող իրենց տնային տնտեսություններին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ունեն առաջին աստիճանի ազգականներ, ովքեր աշխատում են արտերկրում և նրանց դրամական փոխանցումներ են ուղարկում: Այս ծրագրի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար (Գեղարքունիքի և Շիրակի մարզերում): Դրամաշնորհ ստանալու պայմաններից մեկը միգրանտների կողմից գումարի մի մասի ներդրումն է նախապես մշակված գյուղատնտեսական նախագծի մեջ (դրամաշնորհները ամբողջությամբ չեն ֆինանսավորվում): Ծրագրի հիմնական նպատակը միայն սպառման համար նախատեսված դրամական փոխանցումների ուղղումն է հայաստանյան տնտեսության խթանմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30