Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հրաժեշտի ասուլիսը լրատվամիջոցների հետ

04.11.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հրաժեշտի ասուլիս է անցկացրել լրատվամիջոցների հետ։ Մինչ հարցերին պատասխանելը՝ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետին, Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքների և ուժային կառույցների ղեկավարներին և ԶԼՄ-ներին համատեղ արգասաբեր աշխատանքի համար․ «Ես ուզում եմ նախ շնորհակալությունս հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետին, քաղաքական թիմին նման բարձր ու պատվաբեր պաշտոն ինձ վստահելու համար, համագործակցության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատանքի համար։ Գնահատականը կարծում եմ պետք է տան քաղաքացիները, իսկ ինքս ամեն քայլս արել եմ՝ կարևորելով Շիրակի մարզի խնդիրների ու շիրակցու հոգսերի թեթևացումը։ Շիրակցուն բնորոշ մտածելակերպով ու սկզբունքներով եմ առաջ գնացել և հպարտ եմ, որ իմ կյանքում նման պատվաբեր աշխատանք եմ ունեցել»։
Պատասխանելով լրագորղների հարցերին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին բոլորն էլ պետք է ենթադրեին, երբ համաձայնել էր գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտարական ցուցակը Գյումրու ավագանու ընտրություններում, ինչ վերաբերում է նոր աշխատանքի անցնելուն, ապա նշել է, որ վերջնական որոշում լինելու դեպքում դրա մասին կտեղեկացնի նաև հանրությանը։
Հովհաննես Հարությունյանը նշել է, որ չի փոշմանել նախընտարական պայքարին մասնակցելու համար, վստահեցնում է՝ անմիջական շփումներից առկա խնդիրների մասին առավել հիմնավոր է տեղեկացվել։
Շիրակի նոր մարզպետ Նազելի Բաղդասարյանի նշանակվելուն և կին մարզպետ ունենալուն վերաբերող հարցին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է՝ վստահ է, որ պաշտոնի ծանրությունը գիտակցելով է նա աշխատանքի անցնելու․ «Ես կարծում եմ , որ Նազելի Բաղդասարյանն ունի բավականաչափ գիտելիք ու քաղաքական կամք, կառավարչական հմտություններ և կկարողանա հաջողել այս պաշտոնում, իսկ դրանից կշահի պետական համակարգն ու Շիրակի մարզը»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30