Նորություններ
Ընթացքի մեջ է Լեռնակերտի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը
05.11.2021
Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ է Լեռնակերտի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են մշակույթի տան 190 քառակուսի մետր հատվածի, որպես հանդիսությունների տան վերակազմավորման աշխատանքները, 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ավարտին հասցնել Լեռնակերտ համայնքի մշակույթի տան վերջնական նորոգման աշխատանքները։ Ծրագրի արժեքը 9 մլն 942 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կհատկացնի պետությունը, 50 տոկոսը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լևոն-Լիլիթ» ՍՊԸ-ն։