Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

09.11.2021

 Աշխատանքային առաջին օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Ճեպազրույցի ժամանակ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է բաց և թափանցիկ աշխատանքը․ «Լրատվամիջոցների կարևորությունն ու դերը միշտ նշանակալից է։ Ձեզանից մեկն եմ եղել, հանգամանքների և իրողությունների բերումով հիմա այլ կարգավիճակ եմ զբաղեցնում, որը ոչ պակաս պատասխանատու է։ Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ։ Ես պատրաստ եմ բաց ու թափանցիկ աշխատանքի, մարզպետարանի դռները բաց են»։
Նորանշանակ մարզպետը վստահեցրել է, որ աշխատանքում կլինի հոգատար, պատասխանատվության չափը գիտակցելով է ստանձնել պաշտոնը, Շիրակի մարզի հիմնախնդիրներին ու հոգսերին էլ բավականաչափ տեղեկացված է․ «Այս ծանր ու դժվար փուլում խնդիրների ու բարդությունների ամբողջ սպեկտրը գիտակցելով եմ անցել աշխատանքի, հույս ունեմ, որ նվիրումով աշխատանքն ու գիտելիքների համեստ պաշարը, որ ունեմ, կկարողանամ ծառայեցնել հօգուտ Շիրակի մարզի»։
Ըստ Նազելի Բաղդասարյանի, դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին, եթե Աստծո կամոք հաջողի նաև այս ոլորտում՝ կլինի մարզի բոլոր բնակիչների հաջողությունը, որովհետև ինչ անելու է՝ անելու է մարզի ու երկրի համար։
Շիրակի մարզպետն անդրադարձել է գերիների վերադարձման խնդրին՝ նշելով, որ գործընթացը կրում է շարունակական բնույթ և վստահեցրել, որ ամեն ինչ արվում է խնդրի վերջնական լուծման համար։Նազելի Բաղդասարյանը հավաստել է, որ հետևողական է լինելու մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնահարցերի լուծմանը, Շիրակի մարզի զարգացումը լինելու է մարզպետի աշխատանքի առանցքը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30