Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
10.11.2021
Համայնքների հարգելի ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների սիրելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։ 25-ամյա պատմություն ունեցող ու բավական ճանապարհ անցած այս համակարգը մեծ դեր ունի անկախության ու ժողովրդավարության ուղի բռնած մեր երկրի համար։ Այժմ հետադարձ հայացք գցելով անցած երկուսուկես տասնամյակին և գնահատելով տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղ ու թույլ կողմերը, համայնքների աշխատանքն ու հաջողությունները, վերջին մի քանի տարիներին պետություն- համայնք համագործակցության սերտացումը՝ տեսանելի է դառնում, որ ձեռքբերումներ կան, սակայն անելիքներն էլ քիչ չեն։ Հենց այս նկատառումով և մեր համայնքներն առավել կայացած ու հզոր տեսնելու համար են առաջիկայում Շիրակի մարզում տեղի ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Համայնքների դերի բարձրացումն ու դրանց կայացումը կարևորելով՝ պետք է մեր քաղաքացիներն առաջիկայում մասնակցեն ընտրություններին՝ վստահ լինելով, որ իրենց ձայնն ու որոշումն է ամենից կարևորը։
Կրկին շնորհավորելով մարզի համայնքապետերին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին՝ ցանկանում եմ աշխատանքային նոր ձեռքբերումներ, խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելու վճռականություն։