Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Իսահակյանի հետ հյուրընկալել են Հայաստանի կաթվածի գործադիր խորհրդի անդամներին

11.11.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Իսահակյանի հետ հյուրընկալել են Հայաստանի կաթվածի գործադիր խորհրդի անդամներին։ Աշխատանքային խումբը՝ կաթվածի խորհրդի նախագահ, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կաթվածի կենտրոնի ղեկավար Նունե Եղիազարյանը, Ալբերտայի համալսարանի պրոֆեսոր, Միքայել Սկոն Մուրատօղլուն, Հայաստանի կաթվածի խորհրդի քարտուղար Մանվել Աղասարյանը, առողջապահության նախարարության նյարդաբանության գծով խորհրդական Սամսոն Խաչատրյանը «Գյումրի բժշկական կենտրոն» են այցելել մասնագիտական, տեխնիկական և կազմակերպչական ռեսուրսների գնահատման և կենտրոնում կաթվածի կենտրոնի հիմնադրմանը աջակցելու նպատակով։
Մասնագետների գնահատմամբ ծրագրի մեկնարկը հնարավորություն կտա սուր իշեմիկ կաթվածի դեպքում հիվանդին բժշկական օգնություն տրամադրել ժամանակին, քանզի այսպիսի հիվանդությունների բուժման մեջ առաջնային կարևորություն ունի ժամանակին միջամտություն կատարելը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 16:44:35