Տպել
Նորություններ
Շիրակի մարզում պատվաստումային գործընթացը շարունակվում է
15.11.2021
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, աշխատանքները շարունակում է նաև պատվաստումների շարժական կլինիկան, որը պայմանավորված եղանակային պայմաններով պատվաստումներն իրականացնում է «Գյումրի բժշկական կենտրոնի» նախասրահում։
Շիրակի մարզում պատվաստվել է 18-ից բարձր ազգաբնակչության շուրջ 30 տոկոսը։
Առաջին դեղաչափ` 52326
երկրորդ դեղաչափ` 24852։