Նորություններ
Պատվաստումային գործընթացն ակտիվացնելու նպատակով ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր ու ջոկատներ
18.11.2021
Պատվաստումային գործընթացն ակտիվացնելու նպատակով՝ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պատվաստումային շարժական կլինիկայի գործունեությունից զատ, ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր ու ջոկատներ։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և առողջապահության նախարարության «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿի և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների մասնագետների համատեղ ջանքերով պատվաստումային խմբերը պարբերաբար շրջելու են թաղերում և պատվաստելու ցանկացողներին։ Շիրակի մարզպետարանը ստեղծված շարժական պատվաստումային խմբերի և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների սպասարկման տարածքներում տեղակայված կազմակերպություններում արտագնա պատվաստումների իրականացման նպատակով կազմել է ժամանակացույց, աշխատանքներն ընթացքի մեջ են։