Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վանդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները

19.11.2021

 Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վանդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանն ու զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Կարեն Բադիշյանը հերթական շրջայցն են կատարել շինհրաշարակներ՝ ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով։ Նշենք, որ ծրագրի ընդահնուր արժեքը 749 մլն 451 հազար դրամ է, որից 121 մլն 500 հազարն ուղղվելու է հրապարակի նորոգմանը։ Պետությունը հատկացնելու է գումարի 40 տոկոսը, 60 տոկոսը կտրամադրվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Լենճանշին» և «Մերձմոսկովյան» ընկերությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23