Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել Գյումրիում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին

19.11.2021

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի հետ համատեղ այսօր Գյումրու երիտասարդական պալատում անցկացրել է աշխատանքի տոնավաճառ։ Տոնավաճառին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ Արթուր Պապիկյանն ու
Դավիթ Առուշանյանը։ Շիրակի մարզպետն աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը կարևորել է շփումների և համագործակցության խորացման առումով․«Ուրախ եմ, որ տևական դադարից հետո Գյումրիում կրկին բացվել է աշխատանքի տոնավաճառ։ Հույս ունեմ, որ այն կտա ցանկալի արդյունք և կդառնա կամուրջ գործատուների և աշխատանք փնտրողների միջև»։
«Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրի ներքո կազմակերպվող տոնավաճառը ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում է իրականացվում, նպատակ ունի միավորել Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատություններին։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են երկու տասնյակից ավելի գործատուներ և մասնագիտական կրթական հաստատություններ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30