Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
23.11.2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա են գտնվել մարզպետի օգնականներն ու մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։
Քաղաքացիները մարզպետին դիմել են բնակարանային, զբաղվածության, առողջական, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցության և անձնական խնդիրներով։
Քաղաքացիներին հետաքրքրող հարցերին Նազելի Բաղդասարյանը տվել է պարզաբանումներ, առաջարկվել են համապատասխան լուծումներ։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները մի շարք հարցեր կուսումնասիրեն առավել հանգամանորեն՝ քաղաքացիներին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու և նրանց հուզող հարցերին լուծում տալու նպատակով։