Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում տեղի է ունեցել բազմամասնագիտական թիմի հանդիպում

24.11.2021

 Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում տեղի է ունեցել բազմամասնագիտական թիմի հանդիպում, քննարկվել են «Թռչունյան տուն» հաստատության լուծարման արդյունքում ընտանիքների հետ վերամիավորված երեխաների մասով կատարված խորքային գնահատման արդյունքները։ Գործընթացին մասնակից են երեխայի ընտանիքի փաստացի բնակության վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, խնամակալության և հոգաբարձության մարմնի, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված լիազորություններ իրականացնող «Վորլդ Վիժն Հայաստանի» ԲՀԿ-ի ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում յուրաքանչյուր ընտանիքի խորքային գնահատման հիման վրա կազմվել են մասնագիտական եզրակացություններ, վեր են հանվել հիմնախնդիրները, մասնավորապես կարևոր է համարվում բնակարանային հարցերը, կենցաղային պայմանների բարելավումը։
Մասնագետները փաստել են, որ կան հաջողված և փակված դեպքեր, ընթացիկ մոնիթորինգի ընթացքում գտնվող դեպքեր, և ընտանիքներ, որոնք դեռևս ունեն տարաբնույթ աջակցությունների կարիք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:53:03