Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է «Հայկական Կարմիր խաչի ընկերության» գործադիր տնօրենին

01.12.2021

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հայկական Կարմիր խաչի ընկերության» գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին։ Մարզպետը բարձր է գնահատել ընկերության գործունեությունն ու Շիրակի մարզում իրականացրած ծրագրերը․ «Մեզ համար կարևոր է ընկերության մարդասիրական առաքելությունը և տարբեր ուղղություններով իրականացրած ծրագրերը, հատկապես, երբ խոսք է գնում ամենախոցելի խավերի և արտակարգ իրավիճակներում առաջին օգնության մասին»։
Աննա Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, Շիրակում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մասնավորապես, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»-ն աջակցում է միայնակ տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անապահով ընտանիքներին։ Համայնքային ինտեգրված տնային խնամքի և առողջ երկարակեցության նախաձեռնության շրջանակներում 202 միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք Գյումրիում, Արթիկում և Մարալիկում խնամք և աջակցություն են ստանում։ 2020 թվականից ՀԿԽԸ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրած համաձայնագրով ստանձնել է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը, արձագանքել և աջակցել է Քովիդ-19 համավարակի և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել համագործակցությունն ու անել հնարավորը մարզի ազգաբնակչության հոգսերի թեթևացման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-11 16:22:46