Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը եղել է Ախուրյան համայնքի Կամո բնակավայրում

01.12.2021

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր եղել է Ախուրյան համայնքի Կամո բնակավայրում։ Բոլորովին վերջերս շահագործման է հանձնվել Շիրակ-Կամո շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհահատվածը լիարժեք կահավորված է, վերականգնվել են կամուրջները, մայթերը, կառուցվել է ջրահեռացման համակարգը։
«Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է, իսկ դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների զարգացմամբ։ Շիրակ-Կամո ճանապարհահատվածում աշխատանքներն իրականացվել են բարեխղճորեն, շատ կարևոր է այս փաստն արձանագրելը, ինչպես տեսանք և գծանշումներ, և կահավորում։ Այս ամենը կարևոր նախադրյալ է համայնքների համաչափ զարգացման համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Մարզպետը պատասխանատուների հետ այցելել է նաև Կամոյի մանկապարտեզ, որը հիմնանորոգվել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ 49,8 մլն դրամի շրջանակներում «Շինարար» ՍՊԸ-ն իրականացրել է հիմնանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ։
«Կամոյի մանկապարտեզը սուբվենցիոն առաջին ծրագրերից է, որի մեկնարկը տրվել է դեռ 2018 թվականին։ Հիմա բոլոր հարմարություններով մանկապարտեզն արդեն գործում է և հնարավորություն ունի ոչ միայն Կամոյի, այլև շրջակա բնակավայրերի երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացնել լիարժեք պայմաններում»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։
Կամոյի մանկապարտեզն այժմ ունի 21 սան, շենքը նախատեսված է 55 երեխայի համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:42