Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 18 մլն 540 հազար դրամ

02.12.2021

Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 18 մլն 540 հազար դրամ մարզի երեք բնակավայրերում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Ըստ այդմ, Պեմզաշեն համայնքի 9 փողոցների արտաքին լուսավորության ցանց է անցկացվել, Լեռնակերտում էլ 100 տոկոս արտաքին լուսավորության ցանց ունենալու համար օգտվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից և պետություն-համայնք համագործակցության արդյունքում տեղադրվել են 56 նոր հենասյուներ և 56 նոր լուսատուներ։ Երրորդ ծրագիրն իրականացվել է Սարապատում․ տեղադրվել են 8 հակակարկտային կայաններ, 800 հա տարածք կարկտահարությունից այսուհետ պաշտպանված կլինի։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-01-26 17:51:09