Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշել են «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում

03.12.2021

Երազանքից իրականություն՝ այս կարգախոսով են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշել «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում։ Միջոցառման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետը․«Դեկտեմբերի 3-ը ևս մեկ առիթ է խոսելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, բարձրաձայնելու նրանց խնդիրներն ու անդրադառնալու բացթողումներին, որոնք շտկելու կարիք կա։ Ուրախ եմ, որ մեր երկրում այս տարի ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը և լիահույս եմ, որ այս փաստաթուղթը կլինի հիմք, որ հաշմանդամություն ունեցող անձինք հասարակական կյանքում իրենց իրավունքներն հնարավորինս մեծ տիրույթով իրացնեն։ Իսկ «Էմիլի Արեգակ» կենտրոնում իրավունքների իրացմանը նպաստում են, օգնում են երազանքներն իրականանալուն»։
«Էմիլի Արեգակ»-ում վստահ են՝ բոլորն էլ ունեն երազանքներ, որոնք էներգիա և ոգևորություն են տալիս՝ ցանկալի արդյունքին հասնելու համար, իսկ երազանքների մասին բարձրաձայնելը նշանակում է կենդանություն տալ դրանց:
«Ինը քայլ դեպի աշխատաշուկա» դասընթացի շրջանակներում կենտրոնի երիտասարդները ձեռք են բերել հմտություններ և ինքնավստահություն, որն անհրաժեշտ է երազանքներին հասնելու համար: Այսօր հյուրերի ու ընկերների առաջ նրանք կիսվել են իրենց կյանքի և նպատակների մասին՝ լուսանկարների, տեսանյութերի, երաժշտական թատրոնի և անգամ մրցույթի միջոցով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30