Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոսին և «Ֆյուր Արմենիեն» ՀԿ-ի ներկայացուցչին

06.12.2021

 Շիրակի մարզպետն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին և «Ֆյուր Արմենիեն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Գյումրիում «Բեռլին ԱՐՏ հոթելի» համահիմնադիր Ռայներ Ա. Օտտոյին։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է, որ կարևորում է նրանց իրականացրած աշխատանքը և ծրագրերը․ «Մեր լավ բարեկամ, պարոն Օտտո, երախտիքի ու շնորհակալության խոսքով եմ ուզում սկսել, քանի որ շատ եմ կարևորում անցած տասնամյակների ձեր գործունեությունը, լիահույս եմ, որ կշարունակեք ձեր շատ կարևոր ձեռնարկները, նույն վստահությունն ունեմ նաև պարոն Տեր-Մինասյանի հետ համագործակցության հարցում, քանի որ մինչ այս պաշտոնին նշանակվելն էլ ունեցել ենք գործակցության լավ փորձ»։
Հյուրերը նախ շնորհավորել են Նազելի Բաղդասարյանին՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ ու արգասաբեր աշխատանք։ Ներկայացնելով իրականացրած աշխատանքներն՝ անդրադարձ է կատարվել նաև «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի գործունեությանը։ Հիմնադրամն իրականացնում է սոցիալական, առողջապահական, մշակութային և այլընտրանքային էներգիայի ծրագրեր։ Իրագործվել է «Էկո գյուղ Կրաշեն, Կրաշենը որպես կենսակայուն զբոսաշրջության կենտրոն» նախագիծը, որն ընդլայնելու քայլեր են ձեռնարկվում։
Շիրակի մարզպետը կարևորել է նախագիծը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու՝ մարզի զարգացմանը միտված ծրագրերի իրականացման հարցերում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26